Արամ Մանուկյանի հուշարձանի տեղակայումը փոխում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը. Մշակույթի նախարարություն

Լուրեր

15.11.2024 | 14:19
Իմ անձեռնմխելիության հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է. ուզում են հասկանալ` ինչում եմ մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:16
Ունեմ դատավորին բացարկի հիմք, չունեմ կարգավիճակ. Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:07
ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
15.11.2024 | 13:49
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
15.11.2024 | 13:41
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
15.11.2024 | 13:30
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2024 | 13:22
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
15.11.2024 | 13:17
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 13:08
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»
15.11.2024 | 13:02
Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:57
Կրասնոդարի երկրամասը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ բազմաթիվ պայթյուններ են որոտացել
15.11.2024 | 12:45
Քաղաքացիները մեղադրեցին, թե լկտի սուտ եմ տարածել, պարզվեց` ճիշտ դուրս եկան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:34
Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կներկայացվի երկրի «Դիմադրողականության պլանը»
15.11.2024 | 12:25
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
15.11.2024 | 12:22
Արամ Վարդևանյանն ու Քոչարյանի գործով դատավորը միմյանց հիշեցրին իրենց քաղաքական անցյալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ»կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ հայտարարություն է տարածել.

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդի­սացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները: