Լենցովը Բաքվից վերադարձել է դատարկաձեռն․ Արցախում հստակ գործողություններ են ակնկալում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ապրիլի 23-ից երկկողմանի շրջափակման մեջ գտնվող լիսագորցիները երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գրառումից են տեղեկացել, որ դեռևս շարունակելու են անորոշ ժամանակով կտրված մնալ արտաքին աշխարհից։ Բաքվում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Ալեքսանդր Լենցովը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջին օրերին բանակցում էին Հակարիի կամրջին անցակետի տեղադրման հետևանքով առաջացած խնդիրների լուծման շուրջ, բայց արդյունքի չեն հասել։ Լիսագորում արդեն 30 տարուց ավելի բնակվող Իրինա Բաբաջանյանը Factor TV-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց անորոշ իրավիճակի ուղղությամբ։

Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերի բնակիչները չեն պատկերացնում իրենց կյանքն այս համայնքներից դուրս։ Իրինան նշում է՝ հիմա էլ բարդ շրջան է, բայց բնակիչները զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, բնականոն գործում են դպրոցը, մշակույթի տունը և բուժկետը։ Արցախի կառավարությունն էլ երեք օր առաջ է սնունդ ուղարկել, բայց խնդիրները շրջափակված գյուղում անվերջանալի են։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ տեղեկացրել էր, որ Լենցով-Հասանով բանակցություններ առաջիկայում էլ են լինելու՝ առանց ժամկետներ հստակեցնելու։ Մինչ այդ, Լիսագորի բնակիչն ասում է՝ որոշել են չերթևեկել Հակարիի կամրջով։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի խոսքով՝ տեղեկություններ չկան, թե նոր բանակացությունները երբ են լինելու, միաժամանակ նշում է՝ հույս չունեն, որ իրավիճակի փոփոխություն կլինի։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է ապահովեին արցախցիների անարգել երթևեկությունը Լաչինի միջոնցքով, ինչը չի իրականացվում 2022-ի դեկտեմբերից։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՌԴ-ն անգործություն է ցուցաբերում։

Արցախցի ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանը նշում է՝ ռուսական կողմի վրա չպետք է հույս դնել։ Նրա կարծիքով՝ պետք է արցախցիները հստակ քայլերի դիմեն։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ խնդրի միակ լուծումը միջազգային խաղաղապահ դիտորդների տեղակայումն է։

Նշենք, որ ըստ միջազգային լրատվամիջոցների՝ այս կիրակի Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում շոշափվելու է Լաչինի միջանցքում անցակետի հարցը: Կքննարկվեն նաև սահմանազատման, գերիների փոխանակման, ականները հեռացնելուն ուղղված հարցեր։ Այս տեղեկությունը հայկական կողմը պաշտոնապես դեռևս չի հաստատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան