ՀՀ-ն կրկնապատկել է կախումը ՌԴ շուկայից․ Մոսկվան կարող է քաղաքական որոշումներ ստիպել․ Էմիլ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Հայաստանի արտաքին առևտրի, արտահանման և Ռուսաստանի քայլերի մասին Factor TV-ն զրուցել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ։

–Հայաստանից վերարտահանումը շարունակում է աճել, և դա այն ապրանքների ցանկն է, որ գալիս է Հայաստան, ապա՝ գնում Ռուսաստան։ Դրա ռիսկերն ինչպե՞ս եք գնահատում։

-Այսօր եզակի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի համար՝ արտաքին գործոնների շնորհիվ բավականին գումարներ բերել երկիր, և Հայաստանն օգտվում է այդ իրավիճակից։ Դա՝ հնարավորությունների առումով։ Ձեր ասածին ավելացնեմ, որ ոչ միայն գնում է Ռուսաստան, այլև գնում է ԱՄԷ, և այնտեղից է գնում Ռուսաստան։

–Ռիսկերն ինչպիսի՞ն են։

-Ամենաակնհայտ ռիսկը Հայաստանի համար պատժամիջոցների տակ հայտնվելն է։ Բայց մեր երրորդ երկրի գործընկերները պետք է հասկանան, որ եթե ուզում են, որ Հայաստանն ի վերջո անկախ արտաքին քաղաքականություն վարի, առաջին նախապայմանն է, որ լինի հարուստ, զարգացած երկիր, այլ երկրներից նվազագույն կախվածությամբ։

–Դիվերսիֆիկացիայի և Ռուսաստանից կախվածության մասին՝ և՛ արտահանման, և՛ առևտրի մասով․ մենք ականատես եղանք, որ Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան կասեցվեց ընդամենը մեկ որոշումով։ Կա՞ վտանգ, որ կարող են այլ ապրանքներ նման որոշումների թիրախ դառնալ։

-Բնականաբար։ Ես չեմ կարծում, որ սա մեզ համար ինչ-որ անակնկալ էր, սա սովորական բիզնես է։ Սա ուզում եմ շեշտել, որ վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի շուկայից կախված լինելը, այլև վտանգավոր է յուրաքանչյուր երկրից կախված լինելը։ Օրինակ, նույն կերպ մեղրի 80 տոկոսից ավելին կենտրոնացած է ԱՄՆ շուկայի վրա։ Ի՞նչ պետք է անենք․ ԱՄՆ շուկայից դիվերսիֆիկացնենք այլ շուկաներ։

Ռուսաստանի դեպքում գերկենտրոնացում կա։ Եվ եթե 2022 թվականին արտահանման 25 տոկոսն էր, հիմա մոտ 50 տոկոսն է Ռուսաստանը, երրորդ երկրներով՝ է՛լ ավելի շատ։ Այսինքն, կրկնապատկվել է կախվածությունը Ռուսաստանի շուկայից 2023 թվականին։ Այսօր Ռուսաստանի հետ գնում ենք դեպի է՛լ ավելի կենտրոնացում։ Եվ բնական է, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, քաղաքական որոշումներ պարտադրելու համար պետք է օգտագործի տնտեսական լծակը։ Տարօրինակ կլիներ, եթե չօգտագործեր։ Օգտագործում են բոլոր երկրները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան