Ադրբեջանի դաշնակիցն է ՌԴ-ն, չի՛ հեռացնի անցակետը. Մոսկվայում բանակցելով՝ ՀՀ շահերը կոտնահարվեն. Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ըստ Financial Times-ի, կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Պարբերականը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել են երեք լավատեղյակ աղբյուրներ: Նրանցից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումն «առաջընթացի կարևոր նշան կլինի»՝ ավելացնելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը փոխլրացնում են միմյանց:

Ի՞նչ արդյունքի միտված կլինի այս հանդիպումը, եթե այն իսկապես կայանա, քանի որ դեռ պաշտոնապես չի հաստատվել Հայաստանի կողմից։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը պնդում է, որ Թուրքիան և ՌԴ-ն չեն խոչընդոտի Արևմուտքի միջնորդությամբ ՀՀ-Ադրբեջան պրոցեսին, քանի որ չեն կարող։

«Հաջողություն է, որ չկա ռուս-թուրքական մենաշնորհը, և Ալիևը չի կարող անտեսել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջնորդած ձևաչափերը՝ ինչքան էլ ցանկանա մերժել արևմտյան ձևաչափերը, ուր իր շահերն ընդգրկված չեն լինելու։ Ալիևն իր լեգիտիմությունը պահում է՝ ադրբեջանցիների մոտ ՀՀ-ի թշնամական կերպարը պահպանելով։ Նա գնալու է ուժի սպառնալիքին, եթե չլինեն Արևմուտքի զսպումները։ ՌԴ-ն չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։ Գնալ Մոսկվա և բանակցե՞լ, մի երկիր, որը չի ճանաչել Ադրբեջանի ագրեսիան, նշանակում է, որ ՀՀ-ի շահերը կոտնահարվեն»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանին և Ալիևին նաև Ռուսաստանում են սպասում։ Ռուսական կողմը պնդում է, որ կա պայմանավորվածություն Մոսկվայում նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման։ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ կարգավորման առաջարկ Արևմուտքից Հայաստանը չի ստացել, իսկ ռուսական տարբերակը Երևանն ընդունում է։ Եվ Ալիևն է Շուշիում հայտարարել, թե ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է այս ամիս՝ ՌԴ-ում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում։

Ռոբերտ Անանյան