Որ երկրների ղեկավարներն են մայիսի 9-ին լինելու Մոսկվայում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթ կանցկացվի, որի ժամանակ նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ շքերթին մասնակցելու է ավելի քան 10 հազար մարդ և 125 միավոր զենք ու ռազմական տեխնիկա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փաշինյանը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Ուշագրավ է, որ նախորդ տարի մայիսի 9-ին ոչ մի օտարերկրյա ղեկավար չէր հրավիրվել Մոսկվա։ Սակայն այս տարի Վլադիմիր Պուտինը, բացի Փաշինյանից, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Ռահմոնի աշխատակազմը։

Ավելի ուշ Տաջիկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը պարզաբանել էր, որ նա դեռ չի որոշել՝ արդյո՞ք կգնա Ռուսաստանի մայրաքաղաք՝ միջոցառումներին մասնակցելու, սակայն կմասնակցի Դուշանբեում կայանալիք տոնակատարությանը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ մայիսի 8-9 Մոսկվա էր հրավիրել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հանդիսավոր միջոցառմանը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված միջոցառմանը։

Տաթև Ֆռանգյան