Ավելի քան 1,6 միլիոն թուրք ընտրողներ արտերկրում քվեարկել են Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Արտերկրում բնակվող ավելի քան 1,6 միլիոն թուրք ընտրողներ արդեն իսկ քվեարկել են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում, գրում է Gercek news-ը։

Ընտրողներն արտերկրում բացված ընտրատեղամասերում կարող են քվեարկել մինչև մայիսի 9-ը, իսկ ահա սահմանային անցակետերում՝ մինչև մայիսի 14-ի ժամը 17:00-ն:

Ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) տվյալների՝ մայիսի 7-ի դրությամբ՝ արտերկրում գտնվող դեսպանատներում և հյուպատոսություններում իր ձայնը տվել է 1,490,727 ընտրող, իսկ մաքսակետերում քվեարկել է 108,425 ընտրող։ Արտերկրում, ընդհանուր առմամբ, գրանցված է 3 մլն 416 հազար 98 ընտրող։

Որոշ երկրներում՝ ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում քվեարկությունը փակվել է մայիսի 1-ին, իսկ մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Ալժիրում, Սերբիայում, Լիբանանում և Թուրքմենստանում, ավարտվել է մայիսի 7-ին: Այլ երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան և Գերմանիան, քվեարկությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը:

Նշենք, որ եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, մայիսի 23-ին կանցկացվի երկրորդ փուլ։ Այդ դեպքում արտերկրի ընտրական կենտրոններում քվեարկությունը տեղի կունենա մայիսի 20-ից 24-ը։

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան