Թեհրանն արձագանքել է Ալիևի հերթական հակաիրանական հայտարարություններին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ լարված հարաբերություններին։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ բարեկամական արտահայտությունների մասին հարցին՝ Քանանին նշել է, որ Թեհրանը հստակ արտահայտել է իր տեսակետն Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Երկու ժողովուրդների միջև հարաբերություններն անխզելի են և խորը մշակութային ու պատմական արմատներ ունեն»,-ասել է նա։

Միաժամանակ, Քանանին ադրբեջանական կողմին կոչ է արել խուսափել գործողություններից կամ դիրքորոշումներից, որոնք չեն բխում երկու երկրների շահերից և ծառայում են այն կողմերի շահերին, որոնք ցանկանում են լարվածություն ու ճգնաժամ ստեղծել Թեհրան-Բաքու հարաբերություններում։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Իրանը պատրաստ է լուծել ադրբեջանական կողմի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով և կարևորում է երկու երկրների շահերը պաշտպանելու՝ դիվանագիտական ու բարիդրացիական մեթոդները։

Խոսելով ադրբեջանցի 4 դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու մասին՝ Քանանին ասել է․ «Իրանը 4 ադրբեջանցի դիվանագետի արտաքսել է երկրից ադրբեջանական կողմի գործողությունից անմիջապես հետո՝ Ադրբեջանի ձեռնարկած ոչ կառուցողական գործողության շրջանակում»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանը «անցանկալի անձ» է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի։ Ապրիլի 6-ին էլ Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի «անցանկալի անձ» էր հայտարարել ու 48 ժամ տվել՝ Ադրբեջանի տարածքը լքելու համար։

Հավելենք, որ օրերս հայկական օկուպացված Շուշիում կազմակերպած հերթական քարոզչական միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հակաիրանական հայտարարություններ էր հնչեցրել։ Նա նշել էր, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի պահանջների կատարման դեպքում։

«Եթե ​​ոչ, ապա՝ ոչ: Սա մեր ընտրությունը չէր։ Բայց Իրանում բոլորը, վերնախավի բոլոր հատվածները վերջապես պետք է հասկանան, որ սպառնալիքի ու ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ»,- ասել էր Ալիևը։

Ուշագրավ է, որ չնայած հանրային տիրույթում կոշտ հռետորաբանությանը՝ Ալիևը, այնուամենայնիվ, եզրեր է փնտրում հարաբերությունների կարգավորման համար։ Մասնավորապես, ապրիլի վերջին նա շնորհավորական ուղերձ էր հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առթիվ։ Սակայն ադրբեջանական պետական ու քարոզչական լրատվամիջոցներն այս շնորհավորանքի մասին լռում են։

Էմմա Չոբանյան