Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «անկեղծ քայլեր» չի կատարում

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որն ակտիվորեն զբաղվում է նախընտրական քարոզարշավով՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս, հիմնականում՝ ուղղված Արևմուտքի դեմ։ Իր ելույթներում նա չի մոռանում նաև անդրադառնալ Հայաստանին։

Այսօր էլ Չավուշօղլուն մասնակցել է Անթալիայի ապրանքային բորսայի (ATB) «Քաղաքային հանդիպումներ» միջոցառմանը։ Նա նշել է, որ Թուրքիան արտաքին քաղաքական ճակատում հաջողություններ ունի և կարողանում է կարևոր դերակատարում ստանձնել՝ կրկին խոսելով նաև Հայաստանի մասին։

«Եթե ​​Լիբիայում չլինեինք, քաղաքացիական պատերազմ կլիներ, Սուդանում քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Մեր կողքին Սիրիան է, մյուս կողմից՝ Եմենը, Աֆղանստանը։ Կովկասում Ադրբեջանը վերցրել է «իր հողերը», բայց փխրուն իրավիճակը շարունակվում է։ Ժամանակ առ ժամանակ լարվածությունը մեծանում է Հայաստանի կողմից անկեղծ քայլեր չկատարելու պատճառով»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ Թուրքիան, իբր, «անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

Էմմա Չոբանյան