Թուրքիան հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ռուսական С-400-ները, ինչպես ԱՄՆ-ն էր առաջարկում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինա ուղարկել C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ավելի վաղ Անկարան ձեռք էր բերել Ռուսաստանից, սակայն Անկարան մերժել է այս առաջարկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ C-400 համակարգի առկայությունը Թուրքիային դուրս է մղում ժամանակակից արևմտյան F-35 կործանիչների մշակման և ձեռքբերման ծրագրից, ուստի Անկարային առաջարկել են համակարգի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Ամերիկային կամ մեկ այլ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային։

«ԱՄՆ-ը մեզ խնդրում էր C-400-ն Ուկրաինա ուղարկել, իսկ մենք ասեցինք՝ ոչ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Չավուշօղլուի խոսքով՝ այդ առաջարկները երկրի համար անընդունելի են, քանի որ դրանք «ուղղված են Թուրքիայի ինքնիշխանության խաթարմանը»։

Թուրք նախարարը նշել է, որ ներկայում երկիրը չի ցանկանում վերադառնալ ծրագրին, այլ ցանկանում է վերադարձնել վճարված գումարը, քանի որ ինքնաթիռները չի ստացել։ Այնուամենայնիվ, Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել F-16 կործանիչներ և պահեստամասեր։

Տաթև Ֆռանգյան