Ռուս զինվորականները փորձում են հավաքագրել աշխատանքային միգրանտներին՝ Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզության նոր տեղեկագիրը նվիրված է ռուս զինվորականների փորձերին՝ հավաքագրելու Ռուսաստանում Կենտրոնական Ասիայի երկրներից աշխատանքային միգրանտներին՝ Ուկրաինայում ծառայության անցնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ միգրանտներին հավաքագրել փորձում են ինչպես զինվորականները՝ այցելելով մզկիթներ, այնպես էլ միգրացիոն ծառայության աշխատակիցները, որոնք խոսում են տանջիկերեն և ուզբեկերեն։

Ըստ բրիտանական հետախուզության՝ զինվորական հավաքագրողները միգրանտներին առաջարկում են նախ 2,390 դոլար միանվագ վճար, իսկ հետո ամսական մինչև 4,160 դոլար աշխատավարձ։ Նաև առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիության արագացված ձեռքբերում՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետում՝ սովորական հինգ տարվա փոխարեն:

Տեղեկագրի հեղինակները ենթադրում են, որ նման պայմանները շատ միգրատների կմղեն համաձայնել Ուկրաինա մեկնել։ Այս նորակոչիկներին էլ, ամենայն հավանականությամբ, կուղարկեն առաջնագիծ, որտեղ ռուսական կորուստների թիվը չափազանց մեծ է։

Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ միգրանտների հավաքագրումը ՌԴ ՊՆ-ի փորձերից է՝ հավաքելու 400,000 կամավորների Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ հետաձգելով ցանկացած նոր պարտադիր մոբիլիզացիան։

Էմմա Չոբանյան