Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները։ Այս մասին Financial Times-ին հայտնել են նախապատրաստական աշխատանքներից տեղյակ երեք պաշտոնյաներ։ Ըստ պարբերականի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Աղբյուրը նշում է, որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը՝ վերջին շրջանում վիճելի սահմանային հարցերի շուրջ լարվածության աճի ֆոնին:

Տեղեկացվում է, որ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը կարող են հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանի աշխատակազմից չեն արձագանքել պարբերականի մեկնաբանության խնդրանքին։ Իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Financial Times-ին ասել է, որ իր երկիրը դրական է վերաբերվում է Շառլ Միշելի միջնորդությանը, «քանի որ ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի»: Նա հավելել է, որ ԵՄ նախաձեռնած գործընթացի շրջանակներում մշակվել է բանակցությունների «հիմնական հայեցակարգերը» և դրանց կառուցվածքը։

Բանակցությունները, հավանաբար, կենտրոնացված կլինեն Ադրբեջանի վերջին որոշման վրա՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է: Կքննարկվեն նաև սահմանազատման,  գերիների փոխանակման, հազարավոր ականները հեռացնելուն ուղղված ջանքերը։