Արցախը հանձնեցինք, հողեր զիջելո՞վ եք խաղաղության հասնում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ես Արցախը չեմ հանձնել, ես 2018 թվականից արել եմ ամեն ինչ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Չեխիայում ապրող արցախցի արվեստագետի այն հարցին, թե հողերը զիջելո՞վ է խաղաղությունը պատկերացնում և այդ պարագայում ինչո՞ւ իր պաշտոնը չի թողնում առավել խելացի մարդկանց։

«Այդ խելացի և ուժեղ մարդիկ կարող են մասնակցել հայաստանի ընտրություններին և ղեկավարել»,- ի պատասխան՝ նշեց ՀՀ վարչապետը։

«Իսկ դուք ինչո՞ւ եք Չեխիայում ապրում․․․ Մենք 1994 թվականին հաղթել ենք, դրանից հետո Հայաստանի և Ղարաբաղի բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանինը՝ կրկնապատկվել․․․

Դուք ասում եք՝ Արցախը հանձեցիք, շատ լավ։ Դուք նկատի ունեք նոյեմբերի 9-ի համաձայնագի՞րը, թե՞ որ ես մինչ դա ինչ-որ բան չեմ արել։ Բանակցային ողջ ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Եթե ձեզ մեկը կասի, որ ինքը հող չէր զիջելու, կստի։

Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ հակառակ պարագայում 30 հազար զինվոր գերի է մնալու։
Ասում եք՝ հողերը հանձնել եք, իսկ 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա։ Ի՞նչ ավելացված հարկ էր ստեղծվում մեր զինվորի համար այդ հողերի վրա։ Համարյա ոչինչ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։