ԱՄՆ-ն ավելի՛ մեծ պատասխանատվություն պիտի վերցնի․ սպառնալիքի է վերածվում անարդյունավետ բանակցությունը․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վաշինգտոնում կայացավ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հերթական փուլը։ Մինչ այդ, կողմերը չորս անգամ խմբագրել և միմյանց էին ուղարկել խաղաղության համաձայնագրի տարբերակը։ Միասնական հայտարարության տեքստում ասված է, որ արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Ըստ նրա՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ։ Նա առաջարկել է նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է։

Մինչ Վաշինտգոնում ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ, Հայաստանի վարչապետը Պրահայում հայտարարեց՝ անորոշ է ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը։ Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել նաև խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։ Չկա նաև որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է․ «Գլոբալ պայքար է գնում մեծ խաղացողների միջև, և ԼՂ-ի կոնֆլիկտը չի լուծվի առանց մեծ պատերազմի հանգուցալուծման։ ԱՄՆ-ն էլ պատրանք չուներ, որ փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի մեջ։ Ալիևը և Փաշինյանը խոսեցին Մոսկվայի մասին՝ մինչ ԱՄՆ-ից Բայրամովը և Միրզոյանը կգային Բաքու և Երևան, սա պրոցեսի բարդությունն է արտացոլում։ Համաձայնության հասնելու միջավայրը նպաստավոր չէր որևէ լուծման համար։ Երբ ԱՄՆ-ը միջնորդական հավակնություն է դրսևորում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի, քանի որ սպառնալիքի է վերածվում անարդյունավետ բանակցությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան