Սուդանում հակամարտող կողմերը 72 ժամով հաշտության համաձայնության են եկել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Սուդանում հակամարտող կառավարական բանակը և արագ արձագանքման ուժերը (հատուկ ուժեր) ուրբաթ պայմանավորվել են պահպանել հրադադարը երեք օրով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուդանի հակամարտության կողմերը «համաձայնվել են նոր զինադադարի շուրջ՝ 72 ժամ ժամկետով»։ Սուդանի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով, որոնց մեջբերել է Al Hadath-ը, «իրավիճակը ներկայում կայուն է ամբողջ երկրում, բացառությամբ՝ մայրաքաղաք Խարթումի որոշ շրջանների»:

Ըստ Al Arabiya հեռուստաալիքի՝ մայիսի 5-ի առավոտյան զինված բախումներ են գրանցվել բանակի և հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև Խարթումի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան ծայրամասում գտնվող որոշ շրջաններում: Ներկայում օդանավակայանի մոտ փոխհրաձգությունները շարունակվում են։ Դատելով հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման կադրերից՝ քաղաքի այս հատվածի վերևում տեսանելի են ծխի սև ամպեր։

Ավելի վաղ Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը սկզբունքային համաձայնություն էին ձեռք բերել մայիսի 4-ից մեկ շաբաթով երկրում հրադադարի հաստատման շուրջ։ Սակայն որոշ ժամանակ անց հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչն ասել է, որ արագ արձագանքման ուժերը «դեռևս չեն համաձայնել այս զինադադարին»։

Միաժամանակ, ըստ նրա, իրենք «սկզբունքորեն չեն մերժում զինադադարը և բարձր են գնահատում երկրում հակամարտությունը կարգավորելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները»։

Մեկ օր առաջ զինված ուժերը պայմանավորվել էին պահպանել երկարաժամկետ զինադադար, սակայն հատուկ ջոկատայինների կողմից նման հավաստիացումներ չեն եղել։

Տաթև Ֆռանգյան