Պուտինը, հնարավոր է, չափավորել է իր կարճաժամկետ հավակնություններն Ուկրաինայի հարցում․ ԱՄՆ հետախուզություն

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ըստ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների վերջին գնահատականների՝ երբեմնի ինքնավստահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ հրաժարվել է Ուկրաինան արագորեն նվաճելու իր ծրագրերից, գրում է VOA-ն։  Քանի որ պատերազմն արդեն երկրորդ տարին է ընթանում, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը որոշ չափով ընդունել է իրողությունները:

«Մեր գնահատմամբ՝ Պուտինը, ամենայն հավանականությամբ, չափավորել է իր մոտակա հավակնությունները՝ մինչ Ուկրաինայի արևելքում և հարավում օկուպացված տարածքների վրա վերահսկողությունը ամրապնդելն ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որպեսզի Ուկրաինան երբեք չդառնա ՆԱՏՕ-ի անդամ», – ասել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Սենատի զինված ուժերի հանձնաժողովում։

«Ապրիլին ռուսական ուժերը ավելի քիչ տարածքներ են նվաճել, քան նախորդ երեք ամիսներից որևէ մեկում, և, ըստ երևույթին, նրանք հարձակողական գործողություններից անցել են պաշտպանական գործողությունների առաջնագծի երկայնքով», – ասել է Հեյնսը:

«Ռուսական ուժերը զինամթերքի և անձնակազմի նկատելի պակաս են զգում», – հավելել է նա: «Եթե Ռուսաստանը չսկսի համընդհանուր մոբիլիզացիա և երրորդ երկրներից զինամթերքի զգալի մատակարարումներ չստանա, բացի Իրանից և այլ երկրներից արդեն հասանելի մատակարարումները, նրա համար ավելի ու ավելի դժվար կլինի ապահովել նույնիսկ համեստ հարձակողական գործողություններ»,- արձանագրել է նա: