Հայաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը):

Վարույթի ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ 5 անձինք, նախնական համաձայնությամբ, 18 և 26 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացու անօրինական միգրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, չորսի նկատմամբ՝ գրավը: