Մարդկանց տվել են երեք ձեռք, ասել են՝ ձեր որդին է, տարեք, հուղարկավորեք. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Շատ ծանր խոսակցություն էր»,- այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո։
Թովմասյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ունեն փաստեր, որ իրենց որդիները գերեվարված են, չնույնականացված գերիների թվում, սակայն իշխանությունը չի աշխատում նրանց վերադարձնելու ուղղությամբ։

«Պատմում են՝ դեպք է եղել, երբ պատկան մարմինը ծնողին տվել է երեք ձեռք, ասել՝ ձեր որդին է, հուղարկավորեք։ Մեկ այլ ծնող 1․83 հասակով որդի ունի, բայց իրեն տվել են 1․60 հասակով տղայի ԴՆԹ նույնականացման տվյալ, իր տղան 43 համար կոշիկ էր հագնում, տվել են ցածրահասակ տղայի մասունք։ Ասում են՝ հարմարվեք։
Նույնականացման դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուղղակի սյուրռելիզմի դաշտից են։

Ծնողներն ահռելի հետաքննական աշխատանքներ են կատարել, փաստեր են պարզել իրենց որդիների զոհվելու հանգամանքների կամ գերեվարման դեպքերից․․․ Ծնողները տեղզննման աշխատանքներ են կատարել, այլ փաստեր հավաքել, բջջային օպերատորից տվյալներ դուրս բերել։ Ծնողներից մեկը պարզել է, որ իր տղան ամսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել, մինչդեռ իր որդու զոհվելու պաշտոնական օրը 24-ն է։ Շատ անճշտություններ կան։

Այդ տվյալներն ամփոփելով՝ հասկանալի է դառնում, որ տղաները չհաստատված գերիների ցանկում են։ Ծնողները վրդովված են, որ իշխանությունը որպես գերինների պաշտոնական թիվ հայտարարում է 33-ը։ Նրանք վրդովված են, որ իրավասու գերատեսչությունները համապատասխան աշխատանքը չեն կատարում իրենց որդիներին վերադարձնելու համար»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով՝ իշխանությունն ուզում է արագ փակել այդ էջը։

Մանրամասները՝ տեսանյութում։