ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանի կառավարության որոշ քայլերով

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանի կառավարության որոշ քայլերով։ Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է Գրուզիա օնլայնը։ Խնդրահարույց հարցերի թվում նա անվանել է օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի անալոգը ընդունելու փորձը։

«Միացյալ Նահանգները երկար ժամանակ աջակցել է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, և մենք շարունակում ենք դա անել: Սա այն է, ինչ ցանկանում է վրացիների ճնշող մեծամասնությունը։ Սա հաճախ հաստատվում է սոցիոլոգիական հարցումներով։ Բայց, անկեղծ ասած, մեզ անհանգստացնում են վերջին շրջանում արված որոշ քայլեր, օրինակ՝ օրինագիծը, որը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին օտարերկրյա ազդեցության գործակալի կարգավիճակ է տալիս, որը հետ է կանչվել»,-հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Նրա խոսքով այլ անհանգստություն հարուցող հարցեր ևս կան։

«Մտահոգիչ այլ հարցեր կան, որոնք վերաբերում են դատական իշխանության և լրատվամիջոցների անկախությանը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր վրաց գործընկերների հետ աշխատելուն՝ ամրապնդելու նրանց ժողովրդավարությունը և առաջ տանելու նրանց եվրաատլանտյան ուղին, որը վրաց ժողովրդի ընտրած ուղին է»,- ասել է Քարփենթերը: