Լավրովը սպառնացել է , որ «ՌԴ-ն կոնկրետ գործողություններով կպատասխանի Կրեմլի վրա ԱԹՍ-ների գրոհին»

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը թշնամական գործողություն է, Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ինտերֆաքսը։

«Սա, ակնհայտորեն, թշնամական գործողություն էր: Միանգամայն պարզ է, որ առանց «տերերի իմացության» Կիևի ահաբեկիչները չէին կարող դա կատարել: Եվ մենք չենք արձագանքի` խոսելով casus belli (պատերազմական միջադեպ) է դա, թե ոչ, այլ կպատասխանենք կոնկրետ գործողություններով», – ասել է նա լրագրողներին։

Լավրովը նաև նշել է, որ Հնդկաստանում ՇՀԿ նախարարների հանդիպման ժամանակ իր բոլոր զրուցակիցները «իրենց դատապարտումն են հայտնել»։

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հերքել են մեղադրանքները, թե առնչություն ունեն Կրեմլի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել էր, որ  հակված է թերահավատորեն վերաբերվել Կրեմլի հայտարարություններին, և որ պետք է տեսնել փաստերը։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն էլ պնդում է, որ  անօդաչուների հարձակումը բեմականացվել է հենց Կրեմլի կողմից։