Մեր երեխաները ողջ են, իշխանությունը տևական ժամանակ է՝ բան չի խոսում. անհետ կորածի հորեղբայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ։

Պատշաճ աշխատանք չի իրականացվում․․․ Իշխանության ներկայացուցիչները ոչ մի հարթակում չեն խոսում մեր երեխաների մասին։
Մենք լիովին վստահ ենք, որ մեր երեխաները ողջ են, Ադրբեջանում գերության մեջ են, մենք այդ մասին ունենք ոչ պաշտոնական ինֆորմացիա, և իրենց կարգավիճակը մնում է անհետ կորած, բայց պաշտոնական ինֆորմացիա չունենք, այս անորոշությունն սպանում է։
Որ գերատեսչության դուռը ծեծում ենք, ասում են աշխատում ենք, բայց ոչ մի բան չի արվում, երեք տարի է ոչ մի արդյունք չկա,- այս մասին հանդիպման ժամանակ նշեց անհետ կորածի հորեղբայր Էդիկ Արևշատյանը։

44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատներն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահին հորդորեցին լիազորությունների շրջանակներում դիմել միջազգային հանրությանը, մարդու իրավունքներով զբաղվող իրավասու միջազգային կառույցներին՝ սկսած Կարմիր խաչից, որպեսզի հնարավոր լինի մի լուր ստանալ անհետ կորած զինծառայողների մասին։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ նամակ-զեկույց կուղարկի ինչպես Կարմիր խաչին, այնպես էլ միջազգային այլ կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ հետպատերազմական իրավիճակը քննարկելով։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այս հարցը լուծված պետք է լիներ, վաղուց պետք է վերադարձված լինեին բոլոր գերիները, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ոչ միայն այդ կետը, այլ նաև այլ կետեր չեն կատարվում, այդ թվում նաև Արցախի շրջափակումը։

Մանրամասները՝ տեսանյութում։