Չինաստանը կշարունակի ձգտել հասնելու բանակցությունների՝ պատերազմը կանգնեցնելու համար․ Պեկին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ձգտել խաղաղ բանակցությունների՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին Գանգը հայտարարել է  Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Չինաստանը «պատրաստ է շարունակել շփումները Ռուսաստանի հետ՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում շոշափելի ներդրում ունենալու համար», -Reuters-ը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունը։

Ինչպես նախօրեին գրել էր Washington Post-ը, ամերիկացի դիվանագետները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը գոհ չէ Չինաստանի ցանկությունից՝ օգնելու  կանգնեցնել պատերազմը, սակայն աճող կախվածության պայմաններում Մոսկվային հեշտ չէ դիմակայել Պեկինի ցանկություններին:

Վաշինգտոնը դրական է գնահատում այս իրավիճակը և կարծում է, որ Չինաստանը կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել կայուն և արդար խաղաղության՝ Ուկրաինայի կողմից հաջող հարձակման դեպքում։