Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ. Փաշինյանը՝ Ադամովային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.05.2023 | 21:33Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը միտված քայլերը: Մարկետա Պեկարովա Ադամովան տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան` երկկողմ բարեկամական խմբի պատգամավորների ուղեկցությամբ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների: