Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը
Քաղաքականություն
04.05.2023 | 14:15Մայիսի 2-ին Կիպրոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան եւ հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում: