Սուդանում հակամարտությունը շարունակվում է՝ չնայած խաղաղության կոչերին

Լուրեր

26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
Բոլորը

Չնայած 7-օրյա զինադադարի մասին հայտարարություններին՝ Սուդանի մայրաքաղաքում մարտերը շարունակվում են։ ՄԱԿ-ն ահազանգում է մոտալուտ հումանիտար աղետի մասին՝ երկրից հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների փախուստի ֆոնին, հայտնում է Euronews-ը։

Սուդանի մայրաքաղաքում մարտերը շարունակվում են նույնիսկ ենթադրվող յոթօրյա զինադադարի ֆոնին։ ՄԱԿ-ը պնդում է, որ մարտերը պետք է դադարեցվեն, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի հակամարտության մեջ հայտնված խաղաղ քաղաքացիներին:

Ելույթ ունենալով Նայրոբիում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկնել է, որ «բոլոր կողմերը պետք է առաջնահերթ հաշվի առնեն Սուդանի ժողովրդի շահերը, ինչը նշանակում է խաղաղություն, վերադարձ քաղաքացիական կառավարման և պայմանների ստեղծում երկրի զարգացման համար»։

«Խարթումը խառնաշփոթի մեջ է, Դարֆուրը կրկին այրվում է, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն արդեն հաստատել է, որ ավելի քան 100,000 մարդ փախել է, ևս 800,000 մարդ կարող է լքել երկիրն առաջիկա օրերին և շաբաթներին: Մարտերը պետք է դադարեցվեն և դադարեցվեն հիմա»,- հայտարարել է Գուտերեշը։

Առնվազն 550 մարդ է զոհվել, 4,926-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ապրիլին միմյանց թշնամանքով վերաբերող գեներալների միջև մարտեր սկսվեցին։

Տասնյակ հազարավոր սուդանցիներ փախել են հարևան երկրներ, իսկ օտարերկրյա կառավարությունները շտապ տարհանում են իրենց քաղաքացիներին: Այս ընտանիքները փորձում են նստել Սաուդյան Արաբիայի Ջիդդա ծովափնյա քաղաք ուղևորվող նավերը։

Տաթև Ֆռանգյան