Վահագն Ալեքսանյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հայհոյանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.05.2023 | 12:38Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր՝ մայիսի 4-ին, անդրադարձավ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Վլադիմիր Գասպարյանին կողմից լրագրողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու միջադեպին։
«Դատարանի բակում լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները խիստ դատապարտում եմ։ Նման վերաբերմունքն անթույլատրելի է մամուլի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հենց այդ բարքերն են տարիներ առաջ մերժել և այդ բարքերի կրողներին ուղարկել տուն, իսկ շատ դեպքերում նաև՝ դատարաններ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։