Ունենք մտահոգություն, որ այս իշխանությունը փաթեթային կապիտուլիցայի փաստաթուղթ է ստորագրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է, ես շատ հեռու պատմություն չեմ ուզում գնալ, հիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։ Առաջին պահանջ՝ Կաշենի հանք, հանքը փակվեց, ե՞ւ, վերացվե՞ց այդ շրջափակումը։

Հետո Ռուբեն Վարդանյանին պաշտոնից զրկում, Ռուբեն Վարդանյանը պաշտոնից զրկվեց, և՞։ Այսինքն՝ սա թուրքական քաղաքականություն է, սա թուրք-ադրբեջանական էությունն է՝ հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ, և ինչքան դու ընկրկում ես, հետ ես գնում, էնքան իրենք ավելի լկտիանում են, էնքան ավելի պահանջներ են ներկայացնում։

Եվ հիմա այս նույն գործընթացը, մեր խորին համոզմամբ, Վաշինգտոնում է տեղի ունենում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների չակերտավոր համապարփակ կարգավորում։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը հստակ ասաց՝ Ղարաբաղը մոռացեք։ Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից։ Դա իրենց դիրքորոշումն է։

Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում։ Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց կա բանակցություններում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում։

«Եվ այս բանակցություններում մեկ էլ պատահաբար հայտնվում է Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցությունների «մասնագետ» է։
Այսինքն՝ այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել և ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։