Մեզ համար առաջընթաց կլիներ, եթե Արցախի ինքնորոշման հարցը ձևակերպեինք այդ փաստաթղթում. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արված հայտարարությանը, թե բանակցային գործընթացում ամեն ինչ հայտնի է։

«Նախ պետք է ճշտել, թե ո՞ւմ է հայտնի։ Ինձ հայտնի չէ, դե իրենց, բնականաբար, հայտնի է։ Գուցե ինչ-որ ընդհանուր թեզերի մասին մենք հնարավորություն ունենանք պատկերացում կազմել, բայց այլ բան է փաստաթղթի մասին խոսել՝ որպես գոյություն ունեցող փաստաթուղթ կամ նախագիծ, այլ բան է, երբ մենք խոսում ենք այդ փաստաթղթի հնարավոր ձևակերպումների մասին։

Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ մենք հնարավոր ձևակերպումների մասով խոսենք, բայց ես ունեմ իմ հաստատ դիրքորոշումը, որ որևէ դեպքում չպիտի ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը հանկարծ որևէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Եվ արցախցիների հարցը էթնիկ փոքրամասնության կամ որևէ այլ կարգավիճակով՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում քննարկելը, անթույլատրելի է, որովհետև մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ ադրբեջանցիները մի օր գիշեր արթնանալու են և էլի Ռամիլ Սաֆարովի օրինակով ուղղակի սկսելու են կացնահարել։ Այսինքն՝ խաղաղ համագոյակցությունը Ադրբեջանի հետ ես չեմ պատկերացնում»,- նշեց պատգամավորը։

Թովմասյանի խոսքով՝ եթե անգամ միջազգային մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ հարաբերություններում, դա խնդրահարույց է լինելու։
«Ես շարունակելու եմ դա խնդրահարույց համարել, որովհետև համարելու եմ, որ մենք Արցախին թողեցինք միայնակ Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը միայնակ չէ, իր թիկունքին ունի Թուրքիա, իսկ մենք իրավունք չունենք 120 հազար բնակիչ ունեցող Արցախին թողնել միայնակ Ադրբեջանի հետ»,- նշեց Թովմասյանը։

Պատգամավորն անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող հայ – ադրբեջանական բանակցություններին, նշեց, որ այդ հարցում միակ առաջընթացն այն է, որ բանակցությունները երեք օր է՝ շարունակվում են։

«Այլ առաջընթաց` գոնե Հայաստանի համար չեմ պատկերացնում։ Մեզ համար միակ առաջընթացը այն կարող էր լինել, որ մենք գոնե Արցախի ինքնորոշման հարցը տեղավորենք փաստաթղթում և գոնե Ֆրանսիայի նախագահի ձևակերպումները դարձնեինք իրավական փաստաթուղթ։ Մեզնից շատ Ֆրանսիայի նախագահն է խոսում Արցախի ինքնորոշման մասին, նաև Գերմանիայի կանցլերը խոսեց։ Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց»,- նշեց Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։