Պարեկի փորձ ունեցողները աշխատանքի կանցնեն ոստիկանության քրեական բաժնում. կառավարության որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը, որով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար։

Ներկայացնելով նախագիծը՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է մարզային մակարդակում (նաև Երևանում) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապաhվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացում։

Նրա խոսքով՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են։

«Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնին։ Այս ստորաբաժանումների առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակները օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի ու կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիներն ու ոստիկանության գործող ծառայողները»,- մանրամասնեց Ղազարյանը։

Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակման պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը, այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային ու շարունակական կրթության գաղափարը։

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ ճշտելու համապատասխան հաստիքները։

Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։

Մանրամասները՝ տեսանյութում։