Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների նոր հարվածների մասին

Լուրեր

21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
Բոլորը

Մայիսի 4-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքը հարվածել է Իլսկի նավթավերամշակման գործարանի ջրամբարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, գրում է Meduza-ն։  Ըստ Ռիա Նովոստիի՝ չորս անօդաչու է հարձակվել գործարանի վրա՝ հարվածներ հասցնելով մեկ ժամ շարունակ։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարվել է առավոտյան ժամը հինգին մոտ։

Ռոստովի մարզի Կիսելևկա գյուղի Նովոշախտինսկի նավթային գործարանի վրա հարձակման մասին է հայտարարել շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Ըստ նրա՝ անօդաչուն  հարվածել է գործարանի կառուցատարրերից մեկին, աշխատակիցները մարել են հրդեհը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Վորոնեժի մարզի  նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ հայտնել էր, որ մայիսի 4-ի առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգը  երկնքում անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ավերածություններ չկան։ Թե ինչ օբյեկտ է անօդաչուն գրոհել, նա չի ասել։ Իսկ ահա Astra տելեգրամ ալիքը պնդում է, որ տեղական ժամով 05:40-ին Բուտուրլինովկա քաղաքի 45117 զորամասի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել։

Անօդաչուների հարձակումների մասին հաղորդումները վերջինբ շրջանում հաճախակիացել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող հակահարձակման տեղեկությունների ֆոնին։

Էմմա Չոբանյան