13 անձ մեղադրվում է 155 դրվագ բնակարանային գողության, կողոպուտի և ավազակային հարձակման համար. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը
15.09.2026 | 10:15
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում և մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի և ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, խմբի կազմում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խմբի անդամները ապօրինի մուտք են գործել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող առևտրի սրահներ, անձանց պատկանող բնակարաններ, որտեղից ընդհանուր կատարել են 100 դրվագից ավելի գողություններ, ինչպես նաև կատարել են մեկական կողոպուտ և ավազակային հարձակում:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ հսկող դատախազի որոշմամբ վերը նշված բազմաթիվ դրվագներով հանցանքների կատարման համար նշված անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:

Քրեական վարույթից 13 մեղադրյալների վերաբերյալ մաս է անջատվել, որով նախաքննությունն ավարտվել է։ Նշված մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: