Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը. Դավիթ Զալկալիանի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այսօր հանդիպել է Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սադոյանը շնորհավորել է Զալկալիանիին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը:

Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ այն հնարավորություններին, որոնք այն ընձեռում է։ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը՝ բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը:

Սադոյանը ներկայացրել է այս տարի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի վերաբերյալ մանրամասներ, Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարեւորությունը, ընդգծելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը:

Շաբաթասկզբին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ:

Հիշեցնենք, Վրաստանի նոր կառավարությունը գլխավորում է Մամուկա Բախտաձեն, նա վարչապետի պաշտոնում Գիորգի Կվիրիկաշվիլիին փոխարինեց այս ամիս: