ՀՀ-ն պետք է հայտարարի, որ ոչ միայն տարածքային նկրտումներ չունի, այլև չի ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Կառավարությունը մարդկանց խրախուսում է սահմանամերձ համայնքներում տներ կառուցել։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին։

Այս համատեքստում վարչապետը կարևորել է խաղաղությունը. «Մարդն ասում է՝ լավ, տունը կառուցեմ, բայց եթե խաղաղություն չի լինելու, ինչի՞ համար կառուցեմ»։

Վարչապետի խոսքով՝ ինքը խաղաղություն քարոզում է, բայց նաև մարտահրավերներն է հասկանում. «Մարտահրավերները ակնհայտ են, բոլորիս աչքի առաջ են»։

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով հայրենասիրության մոդելը. նշեց«Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ հայրենիք կունենանք, այնտեղ կապրենք։ Բա էս հայրենիքում որևէ մեկը պե՞տք է ապրեի” թե՞ չէ։ Այստեղ են ֆունդամենտալ պրոբլեմները»։

Փաշինյանը նաև ընդգծեց. «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու։ Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, և անում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։