Մեր երկրում թագավորների արձաններ չկան․ արքաների անունով փողոցները քիչ են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգուում ապրիլի 25-ին «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող է բացվել։ «Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, այդ տեղին, նույնիսկ ուշացած հուշարձանի բացումը մի քանի ժամ հետո դարձավ Թուրքիայի բացած օդային ճանապարհի փակման պատճառ։ Հարց է առաջանում․ մենք ապաշրջափակման քողի տակ կամ այդ նպատակով ի՞նչ գին ենք վճարում և արդյո՞ք տնտեսական համագործակցության քողի տակ ինքնիշխանությունը կորցնելու վտանգ կա»,- այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Փաշինյանը նշեց, որ ուզում է խոսել հայրենասիրության մոդելի մասին։

Ըստ վարչապետի՝ հարցը մի քանի շերտ է պարունակում. մի կողմից խոսում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ նման խնդիրներ են առաջանում։

«Այնպես չէ, որ մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում․- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ խնդիրներ կային նաև Երևանում ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանի պատճառով․ լուրջ պրոբլեմներ եղել են և շարունակում են լինել, և այնպես չէ, որ միայն արևմտյան ուղղություններից ենք արձանների հետ կապված հարցեր առաջանում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ, որը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական կողմին առերեսվելու։
«Այդ արձանը տեղադրվել է, որովհետև երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են, որ եթե այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ չհամաձայնեն, կասեն` դուք դավաճան եք։ Մենք՝ բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ` միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց իրականում մենք անընդհատ դավաճանում ենք մեր երկրի պետական և ազգային շահերը։ Բայց ոչ մեկը այդ վերնագրի տակ չէ։ Կարորը` մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել․․․»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Թուրքիայի քայլերին` Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, ոչ մի խնդիր չունեն․ «Խնդիրը մերն է։ Եթե անգամ իրենք խնդիր ունեն, ի տարբերություն մեզ, դրանք այդքան խորը չեն։ Մենք պետք է կարողանանք այդ ամենի մասին խոսել»։

«Մենք մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչու՞ մեր երկրում նույնիսկ 30 տարվա ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞՝ ինչու՞ չկան, որովհետև հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց պետության գլխի, առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է ամբողջ պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը գրեթե երբեք չի առաջնորդվել իր տնտեսական շահերով, առաջնորդվել է էմոցիաներով։ Հայերը զգացմունքային ժողովուրդ են, և եկել է պետական ժողովուրդ դառնալու ժամանակը։ Փաշինյանը սա բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է համարում։

«Սա անկյունաքարային հարց է։ Մենք հիմա ինչ-որ խաչմերուկի առաջ կանգնած ենք, և թե ոնց կշարունակենք, դրանից է կախված մենք պետություն կունենանք, թե չենք ունենա»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։