Զելենսկին Ֆինլանդիա է ժամանել
Քաղաքականություն
03.05.2023 | 18:20Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆինլանդիա, որտեղ սկանդինավյան երկրների ղեկավարների հետ կքննարկի պատերազմի ընթացքը և նրանց օգնությունն Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Գագաթնաժողովի թեման Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն է Ուկրաինայի դեմ, Կիևին շարունակական աջակցությունը սկանդինավյան երկրների կողմից, Ուկրաինայի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Ուկրաինայի նախաձեռնությունը հանուն արդար խաղաղության համար»,- ասվում է Շվեդիայի կառավարության հայտարարության մեջ։
Զելենսկին կհանդիպի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, ինչպես նաև Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի վարչապետների հետ։
Տաթև Ֆռանգյան