Ականապատ դաշտի միջով ինչքան քայլում ենք, ականներն ավելի խտանում են․ Փաշինյան

Լուրեր

17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներին և ներկայացրեց իր գնահատականը իրադրության ռազմավարության վերաբերյալ։
Վարչապետը հայտարարեց, որ միջազգային ռազմավարական իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանի ռազմավարական իրադրության գնահատականի վրա։

«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են և դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների:
Այսինքն՝ այն համակարգը, որն ի սկզբանե պիտի ապահովեր անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում, այդ հանգամանքն ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ռազմավարական խնդիր է դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարելը կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունը հարթելը:
Վարչապետը նաև նշեց, որ կարող է լինել վարկած կամ առաջարկ, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի:

«Ո՞վ կարող է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը. պատասխանը միանշանակ է, անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը: Սա շատ կարևոր է, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ հարցը, թե ով կարող է ապահովել, ինքնին սխալ է, որովհետև եթե ապահովողը «ով» է, ինչ-որ մեկն է, դա նշանակում է, որ անվտանգային սպառնալիքն իրականում մեծ է, և այդ անվտանգային սպառնալիքը, եթե նույնիսկ կառավարվում է, կառավարվում է ժամանակավորապես:

Խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը»,- նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև հարցին, թե իրատեսակա՞ն է խաղաղությունը:

«Այո՛, իհարկե, խաղաղությունը հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը: Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ. մեկը՝ քաղաքական կամք խաղաղության հասնելու համար, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները:
Խաղաղության հասնելու կամք ունենք, խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար, որովհետև, այո՛, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերում, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իշխանության խնդիրն է կարողանալ իրատեսությունը, խնդրի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար:

Խանդանյանն արձանագրեց՝ նշելով, որ միջազգային իրավիճակը շարունակում է անհանգիստ և անորոշ մնալ։ Հետևաբար հարց է ծագում՝ արդյո՞ք այս պայմաններում այն, ինչ որ անում է իշխող ուժը , բավարար է և հույսեր ներշնչու՞մ է, որ հնարավոր կլինի հասնել խաղաղ հանգրվանի։

Փաշինյանը պատասխանեց․ «Արդյոք բավարար չափով ջանքեր գործադրվում են․ դա այնքան պայմանական բան է, որ քանի դեռ չունենք տևական խաղաղություն, նշանակում է, որ ինչ-որ մեկը բավարար ջանքեր չի գործադրում։ Թե ո՞վ է այդ ինչ-որ մեկը, այլ հարց է, բայց մենք էլ պետք է փորձենք բավարար չափով ջանքեր գործադրել, մեր ջանքերը մեծացնել»։

վարջապետն ընդգծեց, որ գլոբալ անորոշությունների ժամանակաշրջանում ենք ապրում, և Հայաստանն, ըստ էության, ականապատ դաշտի միջով է քայլում և ինչքան ավելի քայլում ենք այդ դաշտով, այդ ականներն ավելի են խտանում, ինչը լրացուցիչ ջանքեր ու ճկունություն է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։