Կիևը հերքում է Կրեմլի վրա հարձակման փորձի մեղադրանքները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին ասել է, որ Կիևի նպատակն օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։ Նա այսպես է արձագանքել Կրեմլին ԱԹՍ-ով հարված հասցնելու փորձի մասին Մոսկվայի մեղադրանքներին։

«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա, այսպես կոչված, գիշերային հարձակումների մասին, սակայն, ինչպես նախագահ Զելենսկին է բազմիցս հայտարարել, Ուկրաինան իր բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքները ազատագրելուն, այլ ոչ թե ուրիշների տարածքների վրա հարձակվելուն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը Դնեպրի և Ումանի տների ավերումն է, իսկ «այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, ակնհայտ է, որ մայիսի 9-ից առաջ իրավիճակի սրում է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդում էր, թե Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ հետ է մղվել։

«Այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով փորձ է արել հարվածել Ռուսաստանի Դաշնության Նախագահի կրեմլյան նստավայրին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Կրեմլի ուղղությամբ երկու անօդաչու թռչող սարքեր են ուղղորդվել»։

Տաթև Ֆռանգյան