Էրդողանի խոսնակը ևս անդրադարձել է հայկական ինքնաթիռների համար թուրքական օդային տարածքի փակմանը

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայկական ինքնաթիռների համար թուրքական օդային տարածքի փակմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Հայաստանին չարձագանքելու խոսք չի կարող լինել։ Մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը չէր կարող անպատասխան մնալ: Իհարկե,այն կունենա հետևանքներ, ինչպիսին է օրինակ օդային տարածքի փակումը»,-ասել է Քալընը։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ էլ  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարայի որոշման պատճառը Երևանում օրերս բացված «Նեմեսիս» հուշակոթողն է։ Նա սպառնացել էր, որ եթե «Հայաստանը այդպես շարունակի, ապա Անկարան նոր քայլեր կձեռնարկի»։

«Ես չեմ կարող սա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակել ենք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Հանդիպման է գալու միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը, բացառապես մենք նրան թույլ ենք տվել (նկատի ունի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար),-ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան