Կգործարկվի մշակույթի ֆինանսավորման նոր մոդել․ պիոները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Հայաստանում ներդրվելու է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդել։ Մշակութային կառույցները պետք է կարողանան ապահովել սեփական եկամուտները։ Այն իրականացվելու է մշակութային պահպանության և զարգացման 2023-2027 թվականի ռազմավարական ծրագրի շրջանակում։ Այն կառույցները, որոնք կբարելավեն սեփական եկամուտները, լրացուցիչ ֆինանսավորում կստանան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ նոր ֆինանսավորման մոդելը նպատակ ունի խրախուսելու սեփական եկամուտներն ավելացրած կառույցներին։

«Պետք է պետական աջակցություն ստանա արդյունավետ աշխատանքը, որովհետև սրանով պետությունը ֆինանսների գեներացման խնդիր չի լուծում։ Երբ մենք կառույցների տնօրենների առջև խնդիր ենք դնում սեփական եկամուտները ավելացնելու, դա ունի մեկ նպատակ․ մենք ուզում ենք հասկանալ, թե այս կամ այն կառույցը՝ թատրոնը, համերգասրահը, ինչքանով են պահանջված հանրայնորեն, ինչքանով են հանրային կյանքի մաս, ինչքանով է հանրությունը ձգտում մասնակից լինել այդ կառույցի գործունեությանը, և դա չափվում է մեկ չափումով` վաճառված տոմսերի քանակով»,- ասում է փոխնախարարը։

Արա Խզմալյանի խոսքով՝ մշակութային կառույցներն ազատ են որոշելու, թե ինչ ուղղություններով են օգտագործելու լրացուցիչ ֆինանսական միջոցները, իսկ պետությունը պատրաստ է տրամադրել մինչև 100 տոկոս լրացուցիչ ֆինանսավորում:

«Նախարարությունը պատրաստակամ է առավելագույնը հարյուր տոկոսի չափով, կանխատեսված գումարից ինչքան ավելի կարողացան կառույցները վաստակել, առավելագույնը 100 տոկոսի չափով ավելացնել հաջորդ տարվա պետական ֆինանսավորումը։ Այստեղ մենք տվել ենք արտոնություն կառույցներին, որ իրենք որոշեն, թե պետական այդ գումարները՝ լրացուցիչ հատկացումները, ինչ ուղղություններով կծախսեն։ Դրանք կարող են լինել լրացուցիչ ներկայացումներ, հյուրախաղային այցելություններ, հրավիրյալ ռեժիսորներին կամ դերասաններին կարող են ուղղվել որպես հոնորար՝ կախված նրանից, թե յուրաքանչյուր կառույց ինչ պահանջներ ունի, ինչ խնդիրներ ունի»,- նշում է Խզմալյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 21-րդ դարի հանդիսատեսի պահանջներն այլ են։ Մշակույթի և արվեստի ոլորտն էլ մրցակցային է, և պետք է հաստատությունները բավարարեն հանդիսատեսի պահանջները։

«Պատահական չէ, որ հին հույներն այս ամենն անվանել են ագոն հասկացությամբ, որը նշանակում է մրցակցություն, մրցույթ։ Այսինքն, որտեղ այս մրցակցային պայմաններում փորձում ես համահավասարության սկզբունք կիրառել, որպեսզի բոլորը գոհ մնան, պարզվում է, որ վերջում բոլորը դժգոհ են, որովհետև պետական նույն աջակցությունը ստանում է և՛ աշխատողը, և՛ չաշխատողը։ Մենք արդեն որերորդ տարին է՝ հետևողականորեն կոտրում ենք այս պատկերացումները։ Պետությունը պետք է աջակցի կարող ուժերին, արդյունավետ ուժերին, և ֆինանսավորման այս մոդելը դրա ամենաբարձր դրսևորումն է»,- ասում է Արա Խզմալյանը։

Որպես պիլոտային ծրագիր՝ այն առաջին անգամ իրականացնելու են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Արա Խզմալյանը ներկայացրեց, որ նախատեսում են 400 միլիոն դրամ հատկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, որը, փոխնախարարի խոսքով, հիմնականում, ուղղվելու է նոր բեմադրություններին։

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ծրագրի մանրամասների մասին տեղեկանալու ակնկալիքով, սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ առայժմ չեն կարող հավելյալ տեղեկություն տրամադրել, քանի որ ծրագիրը դեռ քննարկման փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Հովսեփյան