Բարդ էր, բայց լավ էինք պատրաստվել․ Մալխաս Ամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչ Ռոման Ամոյանի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի ասուլիսը՝ Խորվաթիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում թեմայով։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի հիմնական նպատակը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում հաջողության հասնելն է:

Ասուլիսում Ամոյանը շեշտեց, որ եզրափակիչ գոտեմարտերն առավել ծանր են տրվում, բայց սերբ մրցակիցը լավ էր նախապատրաստվել, և ինքը գոհ չէ եզրափակիչ գոտեմարտում իր կատարած աշխատանքից․ «Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ամեն ինչ ավելի բարդ ստացվեց: Հաջողությունս կրկնել հաջողվեց լավ նախապատրաստվելու և մարզիչների հետ աշխատանքի շնորհիվ»։

«Եվրոպայի առաջնությունում այս հաղթանակը ինձ վստահություն է տալիս, որ գալիք մրցաշարերում առավել լավ պատրաստվեմ: Բացերս շատ են, պետք է կարողանամ մարզիչներիս հետ լրացնել, որ կարողանամ աշխարհի առաջնությանն ավելի լուրջ մոտենալ: Դեպի Փարիզ տանող ամենագլխավոր կետն աշխարհի առաջնությունն է»,-ընդգծեց մարզիկը:

Նշենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 20-23-ն անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը:

77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը եզրափակիչում մրցել էր սերբ Վիկտոր Նեմեսի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 6:4 հաշվով: Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է։

Մանրամասները՝ տեսանյութում։