Մրցակցությունն ուժեղ էր, յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչ Ռոման Ամոյանի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի ասուլիսը՝ «Խորվաթիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում» թեմայով:

«Ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը․ լավ մարզավիճակում էի, բայց կիսաեզրափակիչի ժամանակ ստացածս վնասվածքը շատ խանգարեց ինձ եզրափակիչում։

Նպատակ ունեմ, որ այն, ինչ չստացվեց Տոկիոյում, անեմ Փարիզում և դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն, և դրա համար ինձանից կախված ամեն ինչ կանեմ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Իմ բոլոր հաղթանակներն իրենց տեղն ունեն: Ամեն մի հաղթանակի համար մեծ աշխատանք եմ կատարում մարզիչների հետ միասին: Մրցակցությունը միշտ է ուժեղ: Ինչպես նախորդ Եվրոպայի առաջնությունները, այս մեկն էլ բարդ էր, կար պայքար:

Մեկ ամսից սկսվելու են հավաքները: Մարզիչները կորոշեն, թե ինչ մրցաշարի կմասնակցենք եւ պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ անելու ենք, որ աշխարհի առաջնությունում մեծ հաղթանակների հասնենք և ուրախացնենք մեր ազգին»,- նշեց մարզիկը:

Ալեքսանյանի գնահատմամբ՝ մեր հավաքականն աշխարհի ուժեղագույններից մեկն է․ «Եվրոպայի առաջնությունում 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի համար շատ լուրջ արդյունք է»:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 20-23-ն անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 5:1 hաշվով հաղթել է աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին:

Մանրամասները՝ տեսանյութում։