Իսկական չեմպիոնություն էր․ մարզիչը՝ Մալխաս Ամոյանի հաղթանակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Բոլորը

Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչ Ռոման Ամոյանի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի ասուլիսը՝ Խորվաթիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում թեմայով։

Եվրոպայի առաջնությունում մի քանի քաշային կարգերում սայթաքումներ ունեցանք, մեդալներ կորցրինք: Ով, ինչքան կարող էր, այդքան արեց: Կարևորը մեդալների քանակը չի: Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը բոլորիս շատ ուրախացրին: Շնորհավորում եմ հայ ազգին այս մեծ հաղթանակների համար: Այս մասին ասուլիսում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 20-23-ն անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը:

«Շնորհակալ եմ բոլորին մեզ աջակցելու համար, նաև շնորհավորում եմ բոլորիս, հայ ազգին այս հաղթանակների համար:
Մասնակցեցինք բոլոր քաշային կարգերում: Մի քանիսից գոհ եմ, որոշներից դժգոհ եմ: Կարող էին մեդալներն ավելի շատ լինել, բայց այս անգամ բավարարվեցինք երեք մեդալով:

55 կգ քաշային կարգումՌուդիկ Մկրտչյանը այնքան էլ լավ հանդես չեկավ: Նրա մրցելույթներից այդքան էլ գոհ չեմ: Կարող էր անել ավելին:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը վիրահատությունից հետո չէր մասնակցել միջազգային մրցաշարերի: Այստեղ Էդմոնդ Նազարյանին պարտվելուց հհետո բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի մրցակցին: Ինչ-որ բան նրան չբավականացրեց:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանն իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների առաջնությունում: Ցանկանում եմ, որ նրա համար շարունակական լինի, բայց ավելի պարզ գույնի մեդալով:

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը վատ հանդես եկավ, գոհ չեմ: Անհասկանալի պատճառներով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշին:

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը լավ հանդես եկավ: Նրանից դժգոհ չեմ, բայց կարող էր ավելին անել, նույնիսկ հաղթող լինել:

77 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Եզրափակիչ գոտեմարտում մինչև վերջին վայրկյանները, չգիտեմ ինչու, ներքին ձայնս չէր ուզում հավատալ, որ նա կպարտվի: Ցայտուն ցատկով նա կարողացավ կորզել հաղթանակ: Դա իսկական չեմպիոնություն է, չեմպիոնական հոգեբանություն, հաղթելու բաղձալի ցանկություն: Նա առաջինը լինելու մեծ կամք դրսևորեց: Շատ մեծ գնահատական կարելի է տալ նրա եզրափակիչի գոտեմարտին:

82 կգ քաշային կարգում Սամվել Գրիգորյանը նույնպես վատ հանդես չեկավ: Նա երիտասարդ է, անփորձ է: Շտապողականությունը խանգարեց նրան:

87 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանից այդքան էլ գոհ չեմ: Գոհ կլինեի, եթե երրորդ գոտեմարտն էլ հաղթեր:

Արթուր Ալեքսանյանի գնահատականը գերազանց է, կարծում եմ որևէ մեկնաբանություն տալու կարիք չկա: Եզրափակիչում չէի նկատել, որ բուլղարացին հարվածել էր ոտքին և վնասվածք էր ստացել: Կարելի է ասել, որ նա մեկ ոտքով հաղթեց, 5 րոպե 55 վայրկյան գոտեմարտեց մեկ ոտքով: Արթուրի համար անսովոր չէ վնասվածքով գոտեմարտելը:

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանից գոհ եմ: Նրա մոտ արդեն տեսնում ենք շարժ: Հույս ունենք, որ նա կավելացնի և հաջորդ մրցաշարերում մեզ կուրախացնի»,- նշեց Բաբալարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։