Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցեր են քննարկվել

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ երկխոսության նիստը՝ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի մասնակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկ երկխոսություն եմ անցկացրել նախարար Փարվիզ Շահբազովի հետ՝ մեր ռազմավարական գործընկերության քննարկման համար»,- ասել է Սիմսոնը։

Նա նաև նշել է, որ երկու կողմերի  համագործակցությունը չի սահմանափակվում միայն գազով, հսկայական ներուժ կա նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։

Սիմսոնը նաև ասել է, որ ԵՄ-ն ձմեռը հաղթահարել է գազային կիսով չափ լցված պահեստներով։

«Մենք դրան հասել ենք ԵՄ քաղաքացիների և մեր հուսալի գործընկերների շնորհիվ, ինչպիսին է Ադրբեջան։ Երկուսս էլ վճռական ենք՝ իրականացնելու մեր ռազմավարական գործընկերությունը»,- ընդգծել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը։

Հավելենք, որ 2023 թվականի համար Ադրբեջանից գազի արտահանումը նախատեսվում է 24,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում, որից մոտ 12 միլիարդ խորանարդ մետրը կարտահանվի Եվրոպա։

Էմմա Չոբանյան