2,5 տարի առաջ մի փողոցում լեդ լույսեր են դրել, դեռ չեն միացրել. Սուքիասյանը՝ Գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Պետական մարմինների անփութությունը, անհետևողականությունը բերում է կորուստների։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի տարեկան հաղորդումը քննարկելիս նշեց Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Գլխավոր դատախազն ի պատասխան նշեց, որ պետական պաշտոնյաների անփութությունը կամ դիրքի չարաշահումները գտնվում են Գլխավոր դատախազության ուշադրության ներքո։ Նրա խոսքով՝ միջնորդություններ են ներկայացվում պատկան մարմիններ, և յուրաքանչյուր դատախազ հետևողական է իր կողմից ուղարկված միջնորդության ընթացքին։

Պատգամավորը տեղեկացրեց, որ, օրինակ, 2,5 տարի առաջ մի փողոցում լեդ լույսեր են դրել, սակայն դեռ չեն միացրել և հետաքրքրվեց․ «Ինչ-որ մեկը դրա համար պետք է պատասխան տա՞»։

«Հանրային բարիքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի առումով էլ ունենք գործառույթ՝ համայնքային շահի պաշտպանության գործառույթ ունենք։ Եվ բոլոր այն իրավիճակներում, երբ որ խոսքը հարկատուների փողերի մասին է, և պատկան մարմինները չեն իրականացնում իրենց գործառույթը, դատախազությունն իր հանձնառությունը ստանձնում է, հայց է ներկայացնում։ Վերջերս ավելացել է մեր կողմից ներկայացվող հայցերի քանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։