Հասարակության գլխավոր մտահոգությունն ազգային անվտանգությունն է․ ՄՀԻ-ի հարցման արդյունքները

Լուրեր

13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
13.03.2026 | 20:47
Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությունից հետո
13.03.2026 | 20:35
2026 թ․ սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
13.03.2026 | 20:22
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ ուժեղ հարված կհասցնի Իրանին
13.03.2026 | 20:10
Ատելը փողով է․ ձեր քոմենթի համար կարող են մինչև 2 մլն դրամ պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. 34 մահվան դեպք՝ 1 տարում. ինչո՞ւ Զինված ուժերում խնդիրները չեն լուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 19:54
Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի գերագույն առաջնորդը «վիրավոր է, հավանաբար՝ այլանդակված»
13.03.2026 | 19:45
ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են
13.03.2026 | 19:35
Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է ձերբակալվել
13.03.2026 | 19:31
Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանում հայերենի դասընթացներ են կազմակերպվում
13.03.2026 | 19:18
Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգությունն ազգային անվտանգությունն է: Առկա է Ռուսաստանի վերաբերյալ տեսակետների երկատում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման միտում։

«Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին` 44% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է` «ազգային անվտանգությունը»:

«Մեր հարցումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիրն ազգային անվտանգությունն է», – ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը: «Արդյունքներն ի ցույց են դնում, որ առկա է հստակ ակնկալիք կառավարությունից՝ առաջնահերթություն տալ Հայաստանի զինված ուժերի հզորացմանը և սահմանի պաշտպանությանը», – հավելել է Նիքսը:

Փոխվում են նաև Հայաստանի հարևանների հանդեպ մոտեցումները։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը լավ գնահատող հայաստանցիների տոկոսը նվազել է մինչև 50%, ինչն ամենացածր ցուցանիշն է, որ երբևէ արձանագրվել է Հայաստանում ՄՀԻ հարցումների արդյունքում։ Հարցվածների քսաներեք տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «լավ» են, ինչը զգալի աճ է՝ նախորդ հարցումների համեմատ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը անկում է ապրում», – ասել է Նիքսը: «Եվ հակառակը, Թուրքիայի վերաբերյալ դրական կարծիքների կտրուկ աճը ողջունելի զարգացում է պատմականորեն բարձր լարվածություն ունեցող երկու երկրների համար»։