Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը
Հասարակություն
02.05.2023 | 18:42Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։
Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 11։00-ին։
Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։