Ուկրաինայի խորհրդարանն օրինականացրել է «ռաշիզմ» եզրույթը

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենսդրության մեջ ներառել է «ռաշիզմ» եզրույթը՝ ընդունելով «Ռուսաստանի Դաշնության քաղաքական ռեժիմի կողմից ռաշիզմի գաղափարախոսության օգտագործման, ռաշիզմի սկզբունքներն ու գործելակերպը որպես տոտալիտար և մարդատյաց դատապարտելու մասին» որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Գերագույն Ռադայի պատգամավորները փաստաթղթի տեքստում հավաքել են Ռուսաստանի ներկայիս իշխանությունների սահմանումներն ու  բնութագրերը, որոնք տրվել են՝ փորձելով գիտականորեն բացատրել այս երևույթը ինչպես ուկրաինացի, այնպես էլ արևմտյան պատմաբանների, հրապարակախոսների և մշակութաբանների կողմից, և հանգել եզրակացության, որ ռաշիզմը «ժամանակակից ռուսական ֆաշիզմն է»։

«Ռուսաստանի դաժան, չհրահրված  պատերազմն Ուկրաինայի դեմ ամբողջ աշխարհին բացել է Վլադիմիր Պուտինի քաղաքական ռեժիմի էությունը՝ որպես նեոկայսերական բռնապետություն, որը հետևում է անցյալի ամենավատ գործելաոճին և մարմնավորում է ֆաշիզմի ու նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները ռուսական ֆաշիզմի (ռաշիզմ) ժամանակակից տարբերակում»,- ասվում է բացատրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ «ռաշիզմի մասին Գերագույն Ռադայի կողմից բանաձևի ընդունումը պարզապես ցույց է տալիս այս եզրույթի կիրառման իրողությունը, որն այսօր զարգացել է ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ, որոշ չափով, համաշխարհային գիտական ​​քննարկումներում»։

Էմմա Չոբանյան