Թուրքիայի ընդդիմությունը ՆԳՆ-ին մեղադրում է ընտրությունների դիտարկման ապօրինի կառույց ստեղծելու մեջ

Լուրեր

24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
Բոլորը

Թուրքիայի ՆԳՆ-ն երկրի Գերագույն ընտրական խորհրդին զուգահեռ ընտրությունների մոնիթորինգի համակարգ է ստեղծել՝ խախտելով ազատ և արդար ընտրությունների սկզբունքները։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր  Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ Մուհարեմ Էրքեքը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Էրքեքը, որը վերահսկում է CHP-ի իրավական և ընտրական հարցերի հանձնաժողովը, կուսակցության կենտրոնակայանում մամուլի ասուլիս է հրավիրել՝ կապված ընտրությունների օրակարգի հետ։ Նա հայտարարել է, որ բացահայտել են Ներքին գործերի նախարարության կազմում ընտրությունների դիտորդական կառույցի ստեղծումը։

«Ներքին գործերի նախարարությունը բոլոր նահանգապետերին խնդրել է ստեղծել ընտրությունների մոնիթորինգի մոդուլ։ Առնվազն 3 մարդ կնշանակվի մինչև 20,000 բնակչություն ունեցող շրջաններում, առնվազն 5 մարդ՝ 20,000-ից 100,000 բնակչություն ունեցող շրջաններում, և առնվազն 10-ը՝ 100,000-ից ավելի բնակչություն ունեցող շրջաններում։ Ներքին գործերի նախարարը շարունակում է գործել հանցագործության նախարարի պես։ Նրանք զուգահեռ կառույց են ստեղծել։ Մենք պաշտոնյաներին զգուշացնում ենք չհետևել այս անօրինական հրամանին և մասնակից չլինել այս հանցագործությանը»,- ասել է Էրքեքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան