Վաշինգտոնում բանակցությունները ենթադրում է երաշխիքների համակարգ. Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Պայմանավորվածություն կա նախնական, այդ պայմանավորվածությամբ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին։

«Մի քանի հանդիպում տեղի է ունենալու՝ կախված բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի բանակցություններից»,- նշեց Եղոյանը՝ տեղեկացնելով, որ բանակցություններն անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին:

«Արվելու է ամեն ինչ՝ չլուծված բոլոր հարցերով համաձայնության հասնելու համար. հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»,- ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ:

«Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների ընթացքում տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: «Եթե չլինեն այդ տեսանելի մեխանիզմները, կունենանք այն խնդիրները, որ ունենք Երևան-Բաքու խոսակցության մեջ»,- նշեց Արման Եղոյանը:

Խոսելով պայմանագրի կատարումն ապահովող երաշխիքների մասին՝ պատգամավորն ընդգծեց. «Արդեն այն, որ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնում, ենթադրում է երաշխիքների որոշակի համակարգ, ինչպես նաև, եթե տեղի ունենային Մոսկվայում: Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի՝ որևէ պայմանագիր չի կարող գործել»:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա դա, ըստ Եղոյանի, ընդհանրապես չի կարող քննարկվել: «ՀՀ-ը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն. նման էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»,- ասաց Արման Եղոյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ պահանջը քաղաքական մակարդակով է միայն ձևակերպվել: «

Որևէ նման պահանջ ՀՀ-ին իրավական առումով ձևակերպած, փաստաթղթավորված չի ներկայացրել, որովհետև միջազգային հանրությունից էլ ոչ ոք չի ընկալի դա որպես լեգիտիմ պահանջ»,- վստահեցրեց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։