ԱՄՆ-ը չի հաստատում Սիրիայում Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ի առաջնորդին չեզոքացնելու մասին Էրդողանի պնդումները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վաշինգտոնը հայտարարել է, որ չի կարող հաստատել Թուրքիայի պնդումը, թե ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է ԻԼԻՊ-ի առաջնորդը, գրում է Al Monitor-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Սիրիայում իրականացրած գործողության արդյունքում իր երկրի  անվտանգային ուժերը վերացրել են ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու ալ-Քուրաշին։

«Այդ  անձը չեզոքացվել է երեկ Սիրիայում թուրքական ազգային հետախուզական կազմակերպության գործողության շրջանակում։ Երբ Ամերիկան ​​չեզոքացնում է ԻԼԻՊ-ի առաջնորդներին, նրանք այդ մասին աշխարհով մեկ հայտարարում են։ Հիմա մենք վնասազերծել ենք ոչ թե մեկ, ոչ երկու, ոչ երեք, այլ մի  քանի առաջնորդի  կապված ԻԼԻՊ-ի հետ»,- ասել էր Էրդողանը։

«Մենք չենք կարող դա հաստատել: Ավելին՝  մենք տեղեկություն չունենք, որը կհաստատի այս պնդումը»,- էլեկտրոնային փոստի միջոցով Al-Monitor-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:

Հաստատում չի եղել նաև զինյալների կողմից։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե Քուրաշին սպանվել է ապրիլի 29-ին Աֆրինի գյուղերի մոտ գտնվող թաքստոցում՝ չորս ժամ տևած գրոհից հետո։

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող, քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» խոսնակ Ֆարհադ Շամին հայտարարել է, որ այս խմբավորման առաջնորդը գտնվել է սիրիական զինված ընդդիմադիր «Ահրար ալ-Շարքիա» խմբավորման պաշտպանության ներքո:

Էմմա Չոբանյան