«Ամերիկայի ձայնը» խմբագրել է Միրզոյան-Բայրամով բանակցություններին վերաբերող հոդվածի՝ էթնիկ փոքրամասնություններին առնչվող հատվածը

Լուրեր

08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
Բոլորը

Երեկ «Ամերիկայի ձայնը» մանրամասներ էր հրապարակել Վաշինգտոնում ընթացող Միրզոյան-բայրամով բանակցությունների ընթացքից՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։   Ավելի ուշ հրապարակումը հեռացվել էր։ Այսօր կայքը հոդվածը վերահրապարակել է որոշ խմբագրումներով։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Այսօր առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը:

Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին»: